Եվրոպա

Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին գրեթե 130 հազարով կրճատվել է

1 րոպեի ընթերցում

Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին գրեթե 130 հազարով կրճատվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի բնակչությունը 2024 թվականին 129 819-ով նվազել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում տվյալները, որոնք հրապարակել է  երկրի գլխավոր վիճակագրական վարչությունը։

Բնակիչների թվի ամենամեծ կրճատումն արձանագրվել է Լոձում (6 429-ով), Բիդգոշչում (3 604-ով), Պոզնանում (2 877-ով)։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում Լեհաստանում քաղաքաբնակների թիվը պակասել է  97 504-ով:

Վերջին մարդահամարը Լեհաստանում անցկացվել է 2021 թվականին։ Այդ ժամանակ երկրում ապրում էր մոտ 38,2 միլիոն մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում