Աշխարհ

Պակիստանը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Իսլամաբադ

2 րոպեի ընթերցում

Պակիստանը Հնդկաստանի վարչապետին հրավիրել է Իսլամաբադ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը պաշտոնական հրավեր է ուղարկել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին՝ այցելել Իսլամաբադ՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որը նախատեսված է 2024 թ. հոկտեմբերի 15-16-ը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Express Tribune պարբերականը հաղորդում է, որ Պակիստանն ութ տարվա ընթացքում առաջին անգամ է Հնդկաստանի ղեկավարին հրավիրել երկիր։ Նախորդ անգամ՝ 2016 թվականին, Մոդիին հրավիրել էին իսլամական հանրապետություն՝ մասնակցելու Հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի գագաթնաժողովին, սակայն Հնդկաստանը բոյկոտել էր այդ միջոցառումը։

Ըստ պարբերականի՝ Մոդիի համար դժվար կլինի բաց թողնել գագաթնաժողովը, քանի որ ներկա են գտնվելու այլ հզոր երկրներ։ Հնարավոր է, որ Մոդին մասնակցի վիրտուալ ձևաչափով։ Դիվանագետները կասկածում են, որ նա կմեկնի Պակիստան՝ հաշվի առնելով Իսլամաբադի և Նյու Դելիի միջև հարաբերությունների ներկա վիճակը։

ՇՀԿ-ն հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում։ Սկզբում նրա կ​ազմի մեջ մտնում էր վեց երկիր՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023 թվականին՝ Իրանը։ Հուլիսի 4-ին Աստանայում կայացած գագաթնաժողովում որոշում է կայացվել միավորման կազմ ընդունել Բելառուսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում