Թուրքիա

Բոսֆորի նեղուցը տանկերի շարժիչի խափանման պատճառով ժամանակավորապես փակվել է

1 րոպեի ընթերցում

Բոսֆորի նեղուցը տանկերի շարժիչի խափանման պատճառով ժամանակավորապես փակվել է

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բոսֆորի նեղուցը, որը Եվրոպան Փոքր Ասիային կապող կարևոր ջրային ուղի է, ժամանակավորապես փակվել է նավարկության համար՝ տանկերներից մեկի շարժիչի խափանման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ilkha լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի գիշերը։ 171 մետր երկարություն ունեցող SREDINA տանկերը Ռումինիայից Լիբիա նավարկելիս շարժիչի հետ կապված խնդիր է ունեցել։ Ըստ գործակալության՝ Թուրքիայի իշխանություններն արագ արձագանքել են՝ նավին օգնության ուղարկելով երեք քարշակ նավ։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բոսֆորում նավարկությունը դադարեցվել է երկու կողմերով՝ մինչև իրավիճակի կարգավորումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում