Մերձավոր Արևելք

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

Գազայում իսրայելական հարվածների հետևանքով մեկ օրում ավելի քան 70 պաղեստինցի է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրվա ընթացքում իսրայելական ուժերի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 71 պաղեստինցի, վիրավորվել՝ 112-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Գազայի առողջապահական գերատեսչության տեղեկագրում:

Ըստ այդմ՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ԶՈՒ-ի հարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայում հասել է 40 հազար 405-ի, իսկ վիրավորներինը՝ 93 հազար 468-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում