Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 երեխա, վիրավորել է 16 մարդ
1 րոպեի ընթերցում
![Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 2 երեխա, վիրավորել է 16 մարդ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/08/24/uXphih9jpxjWZabmBVnAPuscUwJtuLi6nB8LWeuh.webp)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 2 երեխա, 16 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Վիրավորների թվում է 7 ոստիկան: Նրանք վիրավորվել են, երբ հեռակառավարվող պայթուցիկը, որը ամրացված է եղել մոտոցիկլետին, պայթեցվել է ոստիկանական բաժանմունքի մոտ:
«Պայթուցիկները տեղադրվել են մոտոցիկլետի մեջ, որը կայանված է եղել տարածքում», - ասել է ոստիկանության սպա Մուջիբ-Ուր-Ռեհմանը: