Ռուսաստան

Դաղստանում զբոսաշրջիկներով ավտոմեքենա է շրջվել, մեկ հոգի մահացել է

1 րոպեի ընթերցում

Դաղստանում զբոսաշրջիկներով ավտոմեքենա է շրջվել, մեկ հոգի մահացել է

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաղստանում երեք զբոսաշրջիկներով ավտոմեքենան շրջվել է ճամփեզրի ջրատար փոսը, մեկ հոգի մահացել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, Մոսկվայի ժամանակով 10:30-ին:

Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհից, այնուհետև շրջվել: Ստացած ծանր վնասվածքների հետևանքով Ռյազան քաղաքից 21-ամյա ուղևորը մահացել է: 25-ամյա վարորդը և երկու ուղևորները՝ 23 և 27-ամյա, հոսպիտալացվել են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում