Աշխարհ

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին օրենքից դուրս է հայտարարվել երկրում

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին օրենքից դուրս է հայտարարվել երկրում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան տեղեկությունը ներկայացված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում: Նշվում է, որ «Ուկրաինայում կրոնական կազմակերպությունների գործունեության մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» օգոստոսի 24-ին վերադարձվել է նախագահ Զելենսկու ստորագրությամբ:

Օգոստոսի 20-ին Ռադան ընդունել էր երկրում ամենամեծ քրիստոնեական դավանանքն ու հավատացյալների համայնքն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու հնարավորություն ընձեռող օրենք: Այդ կապակցությամբ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը նշել է, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին 9 ամիս ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար։

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 30 օր հետո։ Ավելի վաղ օրինագծին աջակցություն էր հայտնել Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհուրդը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում