Եվրոպա

Գերմանիայում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու, վիրավորվել են 8-ը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու, վիրավորվել են 8-ը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Զոլինգեն քաղաքում փառատոնի ժամանակ անհայտ անձը դանակահարելով սպանել է 3 մարդու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը: 

8 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ի վիճակը ծանր է: Ոստիկանությունն այս պահին մեծ թիմով որոնում է հանցագործին: Հարցաքննվում են և՛ տուժողները, և՛ վկաները: 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ հանցագործը պետք է  արագ հայտնաբերվի և պատժվի օրենքի ողջ խստությամբ: «Զոլինգենում տեղի ունեցած հարձակումը սարսափելի իրադարձություն է, որն իսկապես ցնցել է ինձ։ Մարդասպանը դաժանաբար սպանել է մի քանի մարդու: Մենք սգում ենք զոհերի համար և կանգնած ենք հարազատների կողքին»,-X-ի իր միկրոբլոգում գրել է Շոլցը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում