Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ի հրթիռակոծմանն ի պատասխան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանում շարժման թիրախներին, Թել Ավիվը երկօրյա արտակարգ դրություն է սահմանել

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ի հրթիռակոծմանն ի պատասխան Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանում շարժման թիրախներին, Թել Ավիվը երկօրյա արտակարգ դրություն է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են երկրի հյուսիսում գտնվող օբյեկտների ուղղությամբ «Հեզբոլլահ» շարժման կողմից հարյուրավոր հրթիռների արձակման մասին 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մասնավորապես The Times of Israel թերթը, հղում կատարելով Իսրայելի Պաշտպանության նախարարությանը, հայտնել է 210 հրթիռի և 20 անօդաչու թռչող սարքի արձակման մասին, որոնք հարվածել  են իսրայելական 11 ռազմաբազաների։

 «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի վրա հրթիռակոծությունը համարել է  նախնական պատասխան Բեյրութում իր ռազմական թևի հրամանատար Ֆուադ Շոկրի սպանության համար:

Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ, Իսրայելի տարածքին հրթիռային հարված նախապատրաստելու հետ կապված, Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները գրոհել են Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա։ 

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է երկրում 48 ժամով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Իսրայելական կողմը հայտնել է նաև Գազայի հատվածում իր զինվորների զոհվելու, ինչպես նաև «Հեզբոլլահ»-ի  շուրջ 20 անդամի սպանվելու մասին:

Al Jazeera-ի տվյալներով՝ օգոստոսի 24-ին Գազայի հատվածի կենտրոնական մասում իսրայելական բանակի գործողությունների հետևանքով 71 մարդ է զոհվել։

Ըստ աղբյուրի՝ տանկերն ու բուլդոզերները, որոնք շարժվում են դեպի Գազայի կենտրոնում գտնվող Դեյր էլ Բալահ քաղաք, ստիպել են ավելի քան 100 հազար մարդու լքել տարածքը վերջին երկու օրվա ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում