Պաղեստինյան խմբավորումները Չինաստանում հռչակագիր են ստորագրել՝ ուղղված տարաձայնությունների լուծմանը
1 րոպեի ընթերցում
![Պաղեստինյան խմբավորումները Չինաստանում հռչակագիր են ստորագրել՝ ուղղված տարաձայնությունների լուծմանը](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/23/KEFaGALo8oGBerbi5HjpdUW2QgWcVldwoHv1fJIB.webp)
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան մի շարք խմբավորումներ համաձայնել են հարթել տարաձայնություններն ու մեծացնել պաղեստինյան միասնությունը և Պեկինում համապատասխան հռչակագիր են ստորագրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ըստ Չինաստանի պետական ԶԼՄ-ների՝ hռչակագիրը ստորագրվել է հուլիսի 21-23-ը Պեկինում պաղեստինյան խմբավորումների միջև հաշտեցման երկխոսության փակման արարողությունից հետո։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին մասնակցել են պաղեստինյան 14 խմբավորումներ, այդ թվում՝ ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ հակառակորդ խմբերը, ինչպես նաև Չինաստանի վարչապետ Վան Ին։
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Չինաստանում հանդիպում էին ունեցել նաև ապրիլին՝ քննարկելու հաշտեցման ջանքերը և վերջ դնելու շուրջ 17 տարվա տարաձայնություններին։