Իրավունք

Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

3 րոպեի ընթերցում

Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին կալանավորվել է երկու տղամարդու դանակահարելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարզվել են Կապան քաղաքի բնակչուհու կողմից Քաջարան քաղաքի երկու բնակչի` դանակի գործադրմամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը և շարժառիթը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ 2024 թ. հուլիսի 17-ին Կապան քաղաքի 27-ամյա բնակչուհին, գտնվելով ոչ սթափ վիճակում, Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ընկերուհու կողմից հնչեցրած հայհոյանքների կապակցությամբ իրենց տաղավարի հարևան տաղավարում գտնվող անձանց կողմից կատարված դիտողությունների պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում, խուլիգանական դրդումներով, իր առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, չնչին առիթն օգտագործելով, դանակի գործադրմամբ դիտավորությամբ հարվածել է Քաջարան քաղաքի 35-ամյա բնակչին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այնուհետև, շարունակելով իր հանցավոր գործունեությունը, 27-ամյա կինը, նույն դանակի գործադրմամբ, խուլիգանական դրդումներով, դիտավորությամբ հարվածել է նաև Քաջարան քաղաքի մեկ այլ՝ 46-ամյա տղամարդուն՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ կարճատև քայքայումով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, կատարվել են առգրավումներ, հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը:  

Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննության ընթացքում կինը տվել է խոստովանական ցուցմունք և զղջացել կատարվածի համար։ 

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Կապան քաղաքի նշված բնակչուհու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է և նրան մեղադրանք է ներկայացվել։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնի աշխատակիցներին:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Հայաստան

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Հայաստան

Կոտայքում ոստիկանների նկատմամբ բռնությունների գործադրման վարույթով 7 անձի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

Տեսանյութ

Բջջայինը՝ կոշիկի մեջ․ ի՞նչ հնարամտությունների են դիմել դիմորդները

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Քաղաքականություն

ԵԽ պատգամավորը ողջունել է ԵՄ խորհրդի որոշումները՝ կապված Հայաստանի հետ

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

Հայաստան

Կիբերանվտանգության խորացված դասընթացի 2-րդ թողարկման ամփոփումը ՀՖՀՀ-ում

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Քաղաքականություն

ԵՄ խորհրդի որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ․ Բորել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Տնտեսություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մշտապես ձգտում է աշխատանքային նոր նվաճումների. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

Հայաստան

Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրից կօգտվեն նաև քաղցկեղ ունեցողների ազգականները

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

Մշակույթ

«Լավաշի կախարդանքը» փառատոնն արժևորել է հայկական լավաշի պատրաստումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում