Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիական անձանց կարգադրել է ժամանակավորապես հեռանալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հումանիտար գոտու մի մասից՝ դա պատճառաբանելով պաղեստինցի զինված խմբավորումների դեմ նախատեսվող ռազմական գործողությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ հումանիտար գոտում մնալը վտանգավոր է «ահաբեկչական զգալի ակտիվության և Իսրայել պետության ուղղությամբ հրթիռակոծությունների» պատճառով։ 

Բնակիչներին կոչ է արվում ուղղվել դեպի «հարմարեցված» ալ Մավասիի հումանիտար գոտի։ 

Պաղեստինցիները նշել են, որ այս հայտարարությանը հաջորդել են իսրայելական օդուժի և հրետանու հարվածները անկլավի Խան Յունիս քաղաքի մերձակայքում։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 14 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են, 4-ը՝ կանայք։

Գազայի հատվածի՝ մեծությամբ երկրորդ Խան Յունիս քաղաքի մեծ մասը ոչնչացվել էր այս տարի ավելի վաղ Իսրայելի իրականացրած հարձակման ընթացքում, սակայն մայիսին Ռաֆահում ԻՊԲ-ի գործողությունների մեկնարկից հետո շատերը վերադարձել էին Խան Յունիս։ 

Հուլիսի սկզբին տասնյակ հազարավոր մարդիկ կրկին տեղահանվեցին, երբ ԻՊԲ-ն տարհանման նոր հրահանգ տվեց Խան Յունիսի արևելքի և մոտակա բնակավայրերի բնակիչներին։ Նրանց հրահանգվել էր գնալ հումանիտար գոտի, որը ձգվում է ալ Մավասիից մինչև Դեյր ալ Բալահ քաղաք՝ չնայած ՄԱԿ-ի նախազգուշացումներին, որ հումանիտար գոտին գերծանրաբեռնված է։ 

BBC-ն հիշեցնում է, որ Իսրայելը հումանիտար գոտու վրա վերջին երկու շաբաթներին մի քանի հարձակում է իրականացրել՝ նշելով, որ այնտեղ գործում են պաղեստինցի զինյալներ։ Հուլիսի 13-ին Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել էին, որ ավելի քան 90 մարդ է զոհվել ալ Մավասիի վրա իսրայելական հարձակման հետևանքով, որի թիրախում էր պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական թևի ղեկավարը։ 

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, հասել է գրեթե 39 000-ի։

Մերձավոր Արևելք

Բորելը հայտարարել է, որ Գազայում փլվածքների մաքրման համար կպահանջվի 10 տարի

 

Հայերեն English Français

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք