Բանգլադեշի դատարանը չեղարկել է աշխատատեղերի քվոտաները ավելի քան 100 զոհի պատճառ դարձած ցույցերից հետո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի գերագույն դատարանը չեղարկել է պետական աշխատատեղերի քվոտաների համակարգը, որը զանգվածային ցույցեր էր առաջացրել ամբողջ երկրում՝ դառնալով ավելի քան 110 զոհի պատճառ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Ըստ քվոտաների համակարգի՝ պետական աշխատատեղերի 30 %-ը պետք է հատկացվեր 1971 թ. Անկախության պատերազմի վետերանների հարազատներին։ 

Դատարանի որոշման համաձայն՝ վետերանների հարազատներին կվերապահվի աշխատատեղերի միայն 5 %-ը։ 

Բանգլադեշի արդարադատության նախարար Անիսուլ Հուքը հայտարարել է, որ կառավարությունը դատարանի որոշումը կիրագործի մի քանի օրվա ընթացքում։ Որոշ ցուցարար ուսանողներ խոստացել են շարունակել բողոքի ակցիաները։ 

Ուսանողների պահանջներից են նաև վերջին օրերին զոհված ցուցարարների համար արդարադատության հաստատումը, ցուցարարների ձերբակալված առաջնորդների ազատ արձակումը, ինտերնետային ծառայությունների վերականգնումը և նախարարների հրաժարականը։ 

Մայրաքաղաք Դաքայի փողոցները դատարկ են պարետային ժամն ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, ըստ BBC-ի, հատուկենտ բախումները շարունակվել են նույնիսկ գերագույն դատարանի որոշումից հետո։ 

Նշվում է, որ շուրջ 115 մարդ է զոհվել ցույցերի ժամանակ, ընդ որում, միայն հուլիսի 19-ին՝ առնվազն 50 մարդ։ Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է։ 

Քաղաքականություն

Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

 

Հայերեն English Français

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA