Միացյալ Նահանգներ

Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ․ ԱՄՆ պետքարտուղար

1 րոպեի ընթերցում

U.S. Secretary of State Antony Blinken delivers remarks at the 67th Session of the UN Commission on Narcotic Drugs at Vienna International Centre, in Vienna, Austria March 15, 2024. REUTERS/Evelyn Hockstein/Pool
U.S. Secretary of State Antony Blinken delivers remarks at the 67th Session of the UN Commission on Narcotic Drugs at Vienna International Centre, in Vienna, Austria March 15, 2024. REUTERS/Evelyn Hockstein/Pool

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ներկայումս առկա տեղեկության՝ Microsoft-ի գլոբալ տեխնիկական խափանումը հաքերային հարձակման հետևանք չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Դա ինչ-որ տեսակի խափանում էր ծրագրային ապահովման թարմացման մեջ: Դա, որքան ինձ հիմա հայտնի է, որևէ տեսակի չարամիտ հարձակում չէր», - ասել է Բլինքենը։

Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը։

Microsoft-ը հայտնել էր, որ հետաքննում է իր հավելվածներում և օպերացիոն համակարգերում առաջացած «խնդիրը»։ Չնայած ընկերությունը հայտնել է, որ որոշ ծառայություններ վերականգնվել են, այնուամենայնիվ, խնդիրը շարունակվում է, և օգտատերերը կարող են արձանագրել «ծառայությունների վատթարացում»։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում