Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել այն նախագծին, որ երկրում ուսանողները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և երկրում պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին։ 

Դեսպան Սոբհանին ընդգծել է, որ զբոսաշրջության ոլորտում կարևոր առավելություններից է երկու երկրների միջև վիզայի ռեժիմի բացակայությունը, ինչը հեշտացրել է ճանապարհորդությունը երկու երկրների քաղաքացիների միջև։  

«Անցյալ տարի Իրան է այցելել 161 հազար հայ։ Նաև բժշկական տուրիզմը կամ առողջապահական տուրիզմն այն ոլորտներից են, որոնց վրա մենք աշխատում ենք։ Բուժման նպատակով Իրան են գալիս մեծ թվով հայեր, որոնց տրամադրել ենք երկրի այն հիվանդանոցների ցանկը, որոնք կարող են սպասարկել օտարերկրյա զբոսաշրջիկներին», - հայտնել է դեսպանը։  

Խոսելով երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության մասին՝ Մեհդի Սոբհանին նշել է, որ կրթության ոլորտում մեծ ձեռքբերումներից մեկն է համարվում պարսկերենի հանրահռչակումը Հայաստանում։

«Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել այն նախագծին, որ այդ երկրում ուսանողները պետք է սովորեն հարևան երկրների լեզուներից մեկը, և երկրում  պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Մենք ունենք 19 դպրոց, որտեղ պարսկերեն է դասավանդվում, 3000 աշակերտ պարսկերեն է պարապում: «Սաադի» հիմնադրամի և Իրանի մշակութային կենտրոնների հետ համատեղ տրամադրել ենք անհրաժեշտ գրքեր և ուսումնական սարքավորումներ, ինչպես նաև պարսկերենի ուսուցիչներ ենք ուղարկել Հայաստան», - նշել է դեսպանը։ 

 

Հայերեն فارسی

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը