Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի և Հայաստանի հարաբերությունները առանձնահատուկ նշանակություն ունեն, ինչը պայմանավորված է երկու երկրների աշխարհագրական և ռազմավարական դիրքով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին SNN գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ խոսելով Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ներկա մակարդակից։

«Որպես Իրանի հարևաններից մեկը՝ Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում։ Բացի այդ, երկու երկրների միջև տնտեսական, էներգետիկ և կրթական համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանն ու տնտեսական զարգացմանը»,-նշել է դեսպան Սոբհանին՝ ընդգծելով, որ համատեղ ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերն, ինչպիսիք են՝ ճանապարհների կառուցումը և գազի ու էլեկտրաէներգիայի փոխանակումների ընդլայնումը, օգնում են բարելավել տարածաշրջանային ենթակառուցվածքները և բավարարել փոխադարձ կարիքները: 

Դեսպանը նաև հավելել է, որ մշակութային և կրթական փոխգործակցությունը հանգեցնում է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը։ 

«Իրանի և Հայաստանի հարաբերությունները միշտ էլ ռազմավարական նշանակություն են ունեցել», - ընդգծել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։ 

Հայերեն العربية English Español فارسی Français Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել