Իրավունք

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

3 րոպեի ընթերցում

41-ամյա տղամարդը Երևանի բնակչուհուն մեկ տարի ենթարկել է սեռական շահագործման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի բնակչուհին մեկ տարի ենթարկվել է սեռական շահագործման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից, նշելով, որ թրաֆիքինգի վերաբերյալ վարույթի նախաքննությունն է ավարտվել:

«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Արագածոտնի մարզի 41–ամյա բնակիչը, 2021 թվականին տաքսի ծառայություն մատուցելու ընթացքում ծանոթանալով Երևանի բնակչուհու հետ, նպատակադրվել է վերջինիս ենթարկել սեռական շահագործման։ 

Ծանոթությունից օրեր անց, հիշյալ կնոջը սեռական շահագործման վիճակի մեջ դնելու, պահելու և շահագործելու նպատակով, առաջարկել է նրան զբաղվել մարմնավաճառությամբ, որին վերջինս համաձայնվել է: Սակայն 41–ամյա տղամարդը, նրա նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելով, ինչպես նաև, վերջինիս և  նրա երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից վերցրել է մարմնավաճառության արդյունքում աշխատած ամբողջ գումարը։ Արդյունքում՝  2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի հոկտեմբերը, Երևանի բնակչուհին, գտնվելով շահագործման վիճակի մեջ, ինչպես իր կամ 41–ամյա տղամարդու կողմից վարձակալած բնակարաններում, այնպես էլ տարբեր հյուրանոցային համալիրներում, զբաղվել է մարմնավաճառությամբ և դրա արդյունքում աշխատած՝ օրական միջինը 200.000 ՀՀ դրամ գումարը փոխանցել է 41–ամյա տղամարդուն։ Երբ նշված կինը հրաժարվել է մարմնավաճառությամբ զբաղվելուց կամ աշխատած գումարները 41–ամյա տղամարդուն փոխանցել, վերջինս ամեն անգամ նրա նկատմամբ բռնություն է գործադրել և ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցրել»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

Ֆինանսներ

Հայաստանում կներդրվի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Մշակույթ

Հաղթանակ Շահումյանի վաթսուն տարվա աշխատանքն ամփոփվեց նրա հոբելյանին նվիրված ցուցահանդեսում

Կոտայքի մարզում կործանված ուսումնամարզական ինքնաթիռը ԿԱԿ-52 մոդելի է․ ՆԳՆ

Հայաստան

Կոտայքի մարզում կործանված ուսումնամարզական ինքնաթիռը ԿԱԿ-52 մոդելի է․ ՆԳՆ

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Գիտություն

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Տնտեսություն

Հունաստանում ՀՀ դեսպանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղարին է ներկայացրել ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճի միտումները

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Ռազմական

Կոտայքի մարզում կործանված ինքնաթիռը ուսումնամարզական է․ ՊՆ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Մշակույթ

Աշխարհահռչակ երաժիշտների կարծիքով սյունեցի պատանի երաժիշտների ջազային նվագախումբը մշակութային կյանքում մեծ ապագա ունի

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Հայաստան

Կոտայքի մարզում ինքնաթիռ է կործանվել. նախնական տվյալներով կա 2 զոհ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Մշակույթ

Քանի որ շատ կապանցիներ հնարավորություն չունեն գնալ Լոնդոն, Բեռլին կամ Նյու Յորք, ուստի մենք աշխարհն ենք բերում Կապան. Սևակ Ավանեսյան

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում