Հայաստանը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի անդամ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Մանդելայի օրը, Հայաստանը՝ որպես Նելսոն Մանդելայի կանոնների բարեկամների խմբի նոր անդամ, միանում է մյուսներին՝ քրեակատարողական համակարգերում մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության համար։ Մանդելայի ժառանգությունը շարունակում է ոգեշնչել՝ բանտային մարդասիրական պայմանների և սոցիալական ներառման ուղղությամբ ավելի շատ գործողությունների համար», - նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ:

Մանդելայի ամենամյա միջազգային օրն ի պատիվ Նելսոն Մանդելայի ամեն տարի նշվում է նրա ծննդյան օրը` հուլիսի 18-ին։ Օրը ՄԱԿ-ի կողմից պաշոնապես հայտարարվել է 2009 թվականի նոյեմբերին։ 2010 թվականի հուլիսի 18-ին ՄԱԿ-ը նշել է Մանդելայի առաջին միջազգային օրը։ Այլ խմբերը Մանդելայի օրը նշել են սկսած 2009 թվականի հուլիսի 18-ից։

ՄԱԿ-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ վերանայված կանոնները (Նելսոն Մանդելայի կանոնները) միաձայն ընդունվել են 2015թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից և սահմանել բանտերի լավ կառավարման նվազագույն չափանիշները, այդ թվում՝ ապահովելու բանտարկյալների իրավունքները: Նելսոն Մանդելայի կանոնները ամբողջությամբ նոր չեն, այլ 1955թ․-ի՝ Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնների (ՆՍԿ) թարմացված տարբերակն են։ Կանոնները վերանայվել են ութ բովանդակային մասերում՝ արտացոլելու այն չափանիշները, որոնք հայտնվել են ուղղիչ հաստատությունների գործունեության տրամաբանության մեջ և մարդու իրավունքներում՝ 1955թ․-ից ի վեր։

 

Հայերեն العربية English Русский

«էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով երթևեկությունը կդադարեցվի

ՀՀ–ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները ճանաչողական այց են կատարել ՊՆ ռազմական ոստիկանություն

Սիրիան Իրաքին նավթի տարանցման երթուղի կտրամադրի

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի  կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է

CENTCOM-ը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով օրական տեղափոխվում է 20 մլն բարել նավթ

Յուրաքաչյուր քաղաքացի պետք է զգա պետության, օրենքի և իրավունքի պաշտպանությունը․վարչապետը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բելգիայի խորհրդարանի պատվիրակության հետ

Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում անվտանգ միջանցքների կոորդինատների շուրջ

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը