ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի և Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունն ու միասնականությունը: 

«Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես՝ եզդիական համայնքի կրթական և մշակութային խնդիրներին:

Ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի դասագրքերը տպագրվում և սովորողներին տրամադրվում են պետության միջոցներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկավարժական որակավորում տալու նպատակով ՀՀ բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու, ծրագրերի մշակման, կադրերի՝ դասավանդողների պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև նպատակային ուսուցման կարգով  ուսանողների ներգրավման վերաբերյալ հարցեր:   

Գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով նախարար Ժաննա  Անդրեասյանն առաջարկել է ձևավորել աշխատանքային խումբ, որը, համագործակցելով ԲԳԿ-ի հետ, կաշխատի կրթական ծրագրի կազմման և մշակման ուղղությամբ: Գործընթացի արդյունավետության առումով, ըստ նախարարի, անհրաժեշտ է աշխատանքներում ներգրավել կամավոր ատեստավորումից բարձր արդյունքներ ցուցաբերած եզդիերենի ուսուցիչներին, որոնք ներկա պահին աշխատում են մի  շարք հանրակրթական դպրոցներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ամփոփելով հանդիպումը՝ նախարարը շեշտել է, որ ձևավորվող աշխատանքային խումբը, համագործակցելով եզդիական համայնքի հետ, կմշակի առաջարկներ եզդիերենի ուսուցման ամբիոնի ստեղծման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք այլ ընթացիկ խնդիրներ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա