Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 18-ին Լոնդոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ՄԹ քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին՝ նախորդ տարի նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ու Դեյվիդ Լամմին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և կարևորությունը: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել խաղաղության գործընթացով ՄԹ հետաքրքրվածության և աջակցության համար:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում