Իսրայելի Քնեսեթը քվեարկել է Պաղեստին պետության ստեղծման դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հուլիսի 18-ին քվեարկել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Հրատարակության տվյալներով՝ փաստաթղթին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 9 մարդ։ Բանաձևն ամբողջովին մերժում է պաղեստինյան պետության ստեղծումը՝ նույնիսկ Իսրայելի հետ բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորման շրջանակներում:

«Իսրայելի Քնեսեթը վճռականապես դեմ է Հորդանանի արևմուտքում պաղեստինյան պետության ստեղծմանը: Պաղեստինյան պետության ստեղծումը Իսրայել երկրի սրտում գոյութենաբանական վտանգ կստեղծի Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար, կհավերժացնի իսրայելապաղեստինյան հակամարտությունը և  կապակայունացնի տարածաշրջանը», - մեջբերում է պարբերականը հատված բանաձևից։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հարձակում գործեց Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 38 800-ի։ Իսրայելը խոստացել է շարունակել գործողությունները մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։ 

Հայերեն English فارسی Français Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին