Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։

«ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը՝ կարևորել է նրանց գաղափարական պատրաստվածությունը, խրախուսել ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու ատեստավորմանը մասնակցության ակտիվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Վահե Ղազարյանը եղել է նաև Ոստիկանության զորքերի՝ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող սենյակում, ծաղիկներ խոնարհել նրանց հուշակոթողին։

Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը, ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս է հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում