ԲՏԱ նախարարության նպատակներից է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումներով. Մխիթար Հայրապետյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է «Հեռազննումն ու թվային երկվորյակները գյուղատնտեսության մեջ՝ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառման բացմանը ողջունելով ներկաներին՝ նախարարն ընդգծել է, որ թվային երկվորյակները, արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինքնավար համակարգերն օրեցօր ներգրավվում են ֆերմերների աշխատանքում՝ օգնելով լուծել առկա խնդիրները, նվազեցնել ռիսկերն ու կորուստները, բարձրացնել արտադրողականությունն ու բերքի որակը։

«Տեխնոլոգիաներն ու նորարարություններն առանցքային դեր են խաղում տնտեսության բոլոր ճյուղերում, այդ թվում՝ գյուղատնտեսության մեջ։ Հետաքրքիր է, որ այսօրինակ լուծումները լայնորեն օգտագործվում են աշխարհի տարբեր երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում, Նիդեռլանդներում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրալիայում և Իսրայելում գյուղատնտեսներն ակտիվորեն օգտագործում են արդի տեխնոլոգիաներ: Այս ամենը ցույց է տալիս, թե ինչպես է տեխնոլոգիան կարողանում փոխել և բարելավել մեր կյանքը տնտեսության անգամ ամենաբարդ ոլորտներում, որտեղ ռիսկերը և մարտահրավերները չափազանց շատ են»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ նախարարության առաջնային նպատակներից մեկը լինելու է գյուղատնտեսության զարգացումը տեխնոլոգիական լուծումների միջոցով։ 

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը։

Համաժողովի շրջանակում դասախոսություններ են ներկայացվել  «Թվային գյուղատնտեսությամբ զբաղվող արդյունավետ թիմի կառուցվածքը և Տեխասի A&M համալսարանի AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի դերը AgroTwin-ում»,  «Արբանյակային պատկերային համակարգերի ներուժը մշակաբույսերի մշտադիտարկման և բերքատվության գնահատման գործում»,  «ԱԹՍ-ների վրա հիմնված բույսերի ֆենոտիպավորում» և մի շարք այլ թեմաներով։

Ներկայացված թեմաների շուրջ իրենց փորձով կիսվել են Հայաստան ժամանած Տեխասի A&M AgriLife հետազոտական և գիտասփյուռ կենտրոնի աշխատակիցները, ինչպես նաև ոլորտի մասնագետներ Հայաստանից:

Համաժողովի նպատակն էր բացահայտել երկրատարածական համակարգերի, հեռազննման, արհեստական բանականության և թվային երվորյակների նման տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության մեջ։

Միջոցառումն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից  ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի  շրջանակներում։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ