Հայաստան

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար Քաղաքաշինության կոմիտեի կայքում հրապարակվել են բնակելի տների կառուցման նախագծեր

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել համապատասխան նախագծերից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից, նշելով, որ պաշտոնական կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։

Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ և 120 քմ մակերեսներով բնակելի տների նախագծեր, որոնք ներկայացրել են 5 կազմակերպություններ։ Հետագայում նոր առաջարկները ևս կներառվեն այս բաժնում։

Հրապարակված 18 նախագծերից 8-ն ավանդական կոնստրուկցիաներով՝ քարե կրող պատերով և երկաթբետոնե հիմնակմախքով, իսկ տասն արագ կառուցվող տների նախագծեր են, որոնք ներառում են 1 քառակուսի մետրի կողմնորոշիչ արժեքը, նախահաշիվ, ծավալաթերթ, բացատրագիր։ 

Նախընտրած տարբերակն ընտրելուց հետո տների կառուցման համար անհրաժեշտ է դիմել շինարարություն իրականացնող լիցենզավորված կազմակերպություններին, որոնց ցանկը հրապարակված է կոմիտեի կայքում, կամ նախագիծը հեղինակած ընկերությանը։

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին կարող են դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հարթակով։ Ծրագրի մանրամասները ներկայացված են հետևյալ  տեղեկատվական հարթակում։

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Քաղաքականություն

Հայաստանը մեծ ձեռքբերումներ է գրանցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում․ Վասիլիս Մարագոս

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

Մարզեր

Ոսկեհասկում շունը հարձակվել է քաղաքացիների վրա

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Հարցազրույց

Հայ գերիների հարցը միայն հայերինը չէ, այն վերաբերում է նաև միջազգային հանրությանը. ՄԻՊ-ի հարցազրույցը

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Սպորտ

Լողի անվճար դասեր՝ մարզերում. շուտով կհայտարարվի մրցույթ

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Տնտեսություն

Իրականացման դեպքում «Չոր նավահանգիստ» նախագիծը կարող է Հայաստանի տնտեսության զարգացման լուրջ գործոն դառնալ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

Հայաստան

PR-ի համաշխարհային օրը Հայաստանում նշանավորվեց մրցանակաբաշխությամբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում