ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ընթացքին, ՀՀ ԱԳ նախարարի կողմից ներկայացված երրորդ կամավոր ազգային զեկույցին։ Մտքեր են փոխանակվել «2030թ. օրակարգի» նպատակներին հասնելու ուղղությամբ ՄԱԿ ԵՏՀ հետ համագործակցության հնարավորությունների շուրջ, այդ թվում՝ տրանսպորտային ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության, շրջակա միջավայրի, ճանապարհային անվտանգության ապահովման բնագավառներում:

Արարատ Միրզոյանը և Տատյանա Մոլչանը քննարկել են նաև բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների խմբի շրջանակներում, փոխգործակցության առաջնահերթությունները։

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ