Ռազմական

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՀՀ ՊՆ N բանակային զորամիավորում կատարած աշխատանքային այցի ընթացքում զորամասերից մեկում հետևել է զորամիավորման սպաների հերթական խմբի ատեստավորման գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Դիտարկել եմ ատեստավորման քննությունների ընթացքը, հետաքրքրվել կրակային փուլի արդյունքով: 

Զորամիավորման հրամանատարին հանձնարարել եմ ավելացնել կրակային ու ֆիզիկական պատրաստության պարապմունքները՝ անձնակազմի կարողություններն առավելագույնի հասցնելու և գերազանց գնահատականի արժանանալու համար: 

Այնուհետև շրջել եմ զորամասում, հետևել շարահրապարակի շինաշխատանքների ընթացքին»,- գրել է Պապիկյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում