Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի փոստը, համագործակցելով ամենամեծ մարքեթփլեյսներից (առցանց շուկա) մեկի հետ, փորձարկել է փոստի ցամաքային փոխադրումը՝ Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Հայաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով պետական ընկերության ղեկավարի տեղակալ Ալան Կոզոնովի հայտարարությունն՝ արված կովկասյան ներդրումային համաժողովում։

Կոզոնովի խոսքով՝ Ռուսաստանի փոստն ակնկալում է, որ մոտ ապագայում ապրանքների կանոնավոր տարանցում կհաստատվի դեպի Հարավային Կովկասի  երկրներ։

«Մի քանի շաբաթ առաջ խոշորագույն շուկաներից մեկի հետ համագործակցության ընթացքում իրականացրինք փոստային առաքումների և բեռների թեստային փոխադրում դեպի Հայաստանի Հանրապետություն։ Խոսքը վերաբերում է Վերին Լարսի մաքսակետով փոխադրմանը», - նշել է նա՝ չցանկանալով մանրամասնել, թե ո՞ր մարքեթփլեյսի մասին է խոսքը։

Նա հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում այդ նախագծում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։

«Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում Հյուսիսային Օսիայի տարածքով դեպի Հարավային Կովկասի հանրապետություններ տարանցումը կդառնա սովորական երթուղի», - նշել է Ալան Կոզոնովը։ 

Հայերեն Русский 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ