Թել Ավիվում ցուցարարները փակել են մայրուղին՝ պահանջելով պատանդների վերադարձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելում ցուցարարներն արգելափակել են Թել Ավիվի գլխավոր տրանսպորտային մայրուղիներից մեկը՝ Այալոնի մայրուղին՝ պահանջելով շուտափույթ տուն վերադարձնել Գազայի հատվածում պահվող պատանդներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։

Ցուցարարները, որոնց թվում կան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից առևանգվածների հարազատներ, պահել են պատանդների նկարներով պաստառներ, որոնց վրա գրված է․ «Ով լքել է նրանց, պետք է վերադարձնի»։

Նոյեմբերի վերջին Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ընթացքում հաջողվել է ազատել 110 պատանդի։ Իսրայելական կողմի վերջին տվյալներով՝ Գազայի հատվածում դեռ պատանդ է մնում 120 մարդ: Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով Իսրայելում նաև 1200 մարդ էր զոհվել։ 

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 38 700-ի:

Հայերեն English Русский

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր