Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

2 րոպեի ընթերցում

REUTERS/Mike Segar

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից գրեթե 48 ժամ անց ներկայացել է Հանրապետականների ազգային համագումարին՝ բուռն ծափահարությունների արժանանալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միլուոքի քաղաքում անցկացվող 4-օրյա համագումարին Թրամփը ներկայացել է վիրակապված ականջով։ Հավաքված բազմությունը վանկարկել է «Պայքարեք» և պարզել բռունցքները, ինչպես արել էր Թրամփը վիրավորում ստանալուց րոպեներ անց։

Նախկին նախագահը շնորհակալություն է հայտնել, այնուհետև տեղավորվել իր համար նախատեսված հատվածում իր զավակներից մի քանիսի և ԱՄՆ սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը հանրապետականների թեկնածուն է փոխնախագահի պաշտոնի համար։ 

Ակնկալվում է, որ Թրամփը հունիսի 18-ին նախատեսված ելույթում պաշտոնապես կընդունի իր կուսակցության կողմից իր թեկնածության առաջադրումը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դեմ կմրցի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ 

Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ հրաձիգը կրակ էր բացել Թրամփի վրա՝ ականջից վիրավորելով նրան։ Հանրահավաքին ներկա գտնվողներից մեկը զոհվել էր, ևս երկուսը՝ վիրավորվել։ Տեղում իրավապահների կողմից սպանված հրաձիգի՝ Թոմաս Մեթյու Քրուքսի գործողությունների դրդապատճառները հայտնի չեն։ 

Մահափորձից հետո Թրամփը հայտնել է, որ փոխել է իր առաջադրումն ընդունելու ելույթը և կենտրոնանալու է ազգային միասնության, այլ ոչ թե Բայդենի հետ տարաձայնությունների վրա։ 

Միացյալ Նահանգներ

Թրամփն անդրադարձել է իր դեմ մահափորձին

Միացյալ Նահանգներ

Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

 

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է