Միացյալ Նահանգներ

Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

4 րոպեի ընթերցում

Հրապարակվել են մանրամասներ Թրամփի դեմ մահափորձն իրականացնող երիտասարդի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացրած 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն առաջին անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում անցկացվող հանրահավաքի ժամանակ, երբ հանդիսատեսի շարքում մի քանիսը նկատել են նրա տարօրինակ վարքը միջոցառման վայրից դուրս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Այս մասին տեղեկություն ստանալուց հետո իրավապահները սկսել են որոնումները, սակայն նրան գտնել չի հաջողվել, և նա հասցրել է բարձրանալ տանիք ու այնտեղից կրակ բացել։

Հրաձգության հետևանքով զոհվել է մեկ հանդիսական, երկուսը վիրավորվել են, իսկ Թրամփը վիրավորում է ստացել աջ ականջին։ Քրուքսը սպանվել է իրավապահների կողմից դեպքի վայրում։ Քննիչները դեռ փորձում են պարզել, թե ինչն է ստիպել Քրուքսին իրականացնել այս հարձակումը։ 

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ միջադեպը հետաքննում են որպես ներքին ահաբեկչության հնարավոր գործողություն, սակայն հրաձիգի հստակ գաղափարական շարժառիթների բացակայությունը հանգեցրել է դավադրության տեսությունների ձևավորման։

ՀԴԲ-ն հայտնել է, որ Քրուքսը գործել է մենակ։ Նրա մեքենայում հայտնաբերվել են ռումբ պատրաստելու համար նախատեսված նյութեր։ Քննիչները սոցիալական ցանցերի նրա օգտահաշիվներում չեն գտել սպառնալիք պարունակող մեկնաբանություններ կամ գաղափարախոսական դիրքորոշումներ, որոնք կարող են բացատրել, թե ինչու է նա թիրախավորել Դոնալդ Թրամփին։

Քրուքսի հարազատները հրաժարվել են մեկնաբանություն տալ։ Ավելի վաղ նրա հայրը CNN-ին հայտնել էր, որ փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում, և չի խոսի իր որդու մասին, մինչև չխոսի իրավապահների հետ։ 

Ըստ աղբյուրների՝ հանրահավաքի մասնակիցները ոստիկաններին հայտնել են, որ Քրուքսն իրեն տարօրինակ է պահում և քայլում է մագնիսաչափերի մոտ։ Հետո ոստիկաններին ասել են, որ Քրուքսը սանդուղքով բարձրանում է, ոստիկանները փնտրել են նրան, սակայն չեն կարողացել գտնել, նախքան նա կհասներ տանիքին։

Բաթլերի շերիֆը The Associated Press-ին հայտնել է, որ տեղի ոստիկաններից մեկը բարձրացել է տանիք և տեսել Քրուքսին, որը  շրջվել է նրա կողմ։ Ոստիկանն անմիջապես իջել է ներքև՝ դեպի անվտանգ վայր, քանի որ չէր կարող նման հանգամանքներում գործի դնել իր զենքը։ Ոստիկանն իջել է սանդուղքով, իսկ Քրուքսն անմիջապես կրակել է Թրամփի ուղղությամբ։ Իրավիճակին ծանոթ երկու պաշտոնյա լրատվամիջոցին հայտնել են, որ հենց այդ ժամանակ էլ Գաղտնի գործակալության դիպուկահարները կրակել են Քրուքսի վրա։ Շենքը, որի տանիքին եղել է Քրուքսը, գտնվել է հանրահավաքի անցկացման վայրից դուրս՝ Թրամփի կանգնած վայրից 150 մ հեռավորության վրա։ Նա կրակել է AR-15 ոճի կիսաավտոմատ հրացանից, որը գնել էր նրա հայրը։ 

Քրուքսն ավարտել էր Բեթել Փարկ ավագ դպրոցը 2022 թվականին։ Նա փորձել էր ներգրավվել դպրոցի հրաձգային թիմում, սակայն նրան մերժել էին, քանի որ նա վատ հրաձիգ էր եղել, հայտնել է թիմի ներկայիս կապիտանը։ Քրուքսն աշխատում էր տարեցների խնամքի տանը։ Նրա աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում սննդի պատրաստումը։ 

 

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Մերձավոր Արևելք

Իսրայելի հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել Լիբանանի հարավում. ԶԼՄ-ներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրակապված ականջով ներկայացել է հանրապետականների համագումարին

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ  իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերլուծություն

Բռնությունը նորից վերադառնում է ամերիկյան քաղաքական մշակույթ, ինչը մտահոգիչ իրողություն է․ փորձագետի վերլուծությունը

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

Վերջնական համաձայնության հասնելու համար Երևանը և Բաքուն պետք է բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ կատարեն. Մեթյու Միլլեր

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ փակել իր դեմ հարուցված բոլոր քրեական գործերը

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

Աշխարհ

Սիրիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը երկարացվել է երկու ժամով

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին

Աշխարհ

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

Աշխարհ

Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Իրան

ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում