Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից: 

«2023 թվականի հուլիսի 25-ին բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շինությունների համալիր կառուցապատող ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքի վերաբերյալ հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելը):

2024 թվականի մարտի 22-ին վարույթն իրականացնող մարմինը, հանգելով հետևության, որ ընկերության փաստացի ղեկավար, մեղադրյալ Ռ.Կ.-ն վճարել է չվճարված 206 մլն 659 հազար դրամ հարկերը, առկա են նրա նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքեր՝ միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ մեղադրյալի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

2024 թվականի մարտի 26-ին հսկող դատախազը մերժել է ներկայացված միջնորդությունը և մի շարք վարութային գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություն է տվել նախաքննություն իրականացնող քննիչին:

Դատախազի հանձնարարության հիման վրա կատարված վարութային գործողությունների արդյունքում՝ ընկերությունում հաշվարկվել է լրացուցիչ 224 մլն 641 հազար դրամի չափով, այսինքն՝ ընդհանուր 431 մլն 300 հազար դրամ հարկային պարտավորություն:

Արդյունքում՝ Ռ.Կ.-ն ամբողջությամբ հատուցել է նաև 224 մլն 641 հազար դրամ հարկը՝ ընդհանուր վերականգնելով 431 մլն 300 հազար դրամի չափով պետությանը պատճառված վնասը»,- նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ: 

2024 թվականի հուլիսի 15-ին հսկող դատախազը որոշում է կայացրել ոչ արդարացնող հիմքով Ռ.Կ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը