Սոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենա է պայթեցվել հայտնի սրճարաններից մեկի մոտ, որտեղ ֆուտբոլասերները դիտում էին 2024 թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղն Իսպանիայի և Անգլիայի միջև։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ, 20 մարդ վիրավորվել է։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Շաբաբ» ջիհադիստական խմբավորումը։

Ըստ ականատեսների՝ պայթյունի պահին սրճարանը լիքն է եղել, որոշ մարդիկ նստած են եղել դրսում՝ մայթին։ 

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մի քանի մեքենաներ և շենքեր։

«Ալ Շաբաբ» խմբավորումը, որը «Ալ Քաիդա» խմբավորման մասն է կազմում, ըստ տեղեկությունների, հայտնել է, թե թիրախավորում է վայրը, որտեղ գիշերը հավաքվում են անվտանգության և պետական աշխատողները։

Ջիհադիստական խմբավորումը վերջին 17 տարիների ընթացքում բազմաթիվ ռմբակոծություններ է իրականացրել Մոգադիշոյում և Սոմալիի այլ քաղաքներում։ Վերջին ամիսներին, սակայն, իրավիճակն ավելի հանգիստ էր, քանի որ Սոմալիի անվտանգության ուժերը գործողություններ էին ձեռնարկում խմբավորման դեմ, որը դեռ վերահսկում է երկրի շատ հատվածներ։

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում