Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի միջազգային մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է Հնդկաստանը ներկայացնող Ռամեշբաբու Պրագնանանդհան, իսկ երրորդ հորիզոնականը՝ Գերմանիան ներկայացնող Վինսենթ Կայմերը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան շնորհավորել է Հայկ Մարտիրոսյանին և մաղթել նորանոր հաջողություններ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում