Թրամփն անդրադարձել է իր դեմ մահափորձին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր դեմ մահափորձից հետո վերաշարադրել է հանրապետականների հավաքի համար պատրաստված իր ելույթը, շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայության գործակալներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Washington Examiner-ին տված հարցազրույցում Թրամփը հայտնել է, որ իր ելույթը կենտրոնացած էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության վրա, սակայն այժմ դա լինելու է «բոլորովին այլ ելույթ» և կենտրոնանալու է երկրի միասնության վրա։

The New York Post-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահը նաև նշել է, որ գնահատում է նախագահ Ջո Բայդենից ստացված հեռախոսազանգը՝ դա անվանելով «շատ հաճելի»։ Բայդենը Թրամփի հետ խոսել էր մահափորձից հետո և դատապարտել հարձակումը։ 

Միացյալ Նահանգներ

«Քաղաքականությունը չպետք է լինի մարտի դաշտ»․ Բայդենը Թրամփի դեմ մահափորձից հետո դիմել է ամերիկացիներին

ԱՄՆ նախկին նախագահը գովաբանել է Գաղտնի ծառայության գործակալներին իրեն պաշտպանելու համար։

«Ես չպետք է այստեղ լինեի, ես պետք է մեռած լինեի։ Բախտի կամ Աստծո շնորհիվ, շատերն ասում են, որ Աստծո շնորհիվ, ես դեռ այստեղ եմ», - ասել է Թրամփը The New York Post-ին։ 

Թրամփի աջ ականջը վիրակապված է եղել, նա լրագրողին նաև ցույց է տվել իր աջ նախաբազկի կապտուկները, որոնք առաջացել են, երբ գործակալները շտապել են իրեն իջեցնել բեմից։

Դոնալդ Թրամփը նաև խոսել է խորհրդանշական նկարի մասին, երբ նա, արնահոսող ականջով և շրջապատված գաղտնի գործակալներով, պարզում է բռունցքը և բացականչում. «Պայքարեք»։ 

«Շատերն ասում են, որ դա իրենց տեսած ամենախորհրդանշական լուսանկարն է։ Նրանք իրավացի են, և ես չեմ մահացել։ Սովորաբար խորհրդանշական լուսանկար ունենալու համար պետք է մեռնես», - ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ պարզել է բռունցքը, որպեսզի մարդիկ իմանան, որ ամեն ինչ լավ է։

Թրամփի դեմ մահափորձից հետո Գաղտնի գործակալությանը բազմաթիվ հարցեր են ուղղվել, թե ինչպես է դիպուկահարը կարողացել բարձրանալ տանիք Թրամփի կանգնած տեղից 150 մ հեռավորության վրա։ 

Ականատեսներից մեկը KDKA լրատվամիջոցին հայտնել է, որ ոստիկաններին ասել է՝ ինքը տեսել է «տանիքից տանիք անցնող» զինված անձի։

«Ես սպային ասացի, որ (ենթադրյալ հրաձիգը) տանիքին է։ Երբ շրջվեցի, որ վերադառնամ իմ տեղը, կրակոցներ սկսվեցին, իսկ հետո քաոս էր», - ասել է ականատեսը։ 

Իշխանությունները հայտնել են, որ հրաձիգը, որը սպանվել է գործակալների կողմից դեպքի վայրում, 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն էր։ Նշվում է, որ Քրուքսը գործում էր մենակ։

Միացյալ Նահանգներ

Թրամփը վիրավորվել է նախընտրական հանրահավաքին տեղի ունեցած մահափորձի հետևանքով

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից