Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

2 րոպեի ընթերցում

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրոգինեկոլոգիան բժշկության մասնագիտացված ոլորտ է, որը կենտրոնացած է կանանց կոնքի հատակի խանգարումների ախտորոշման և բուժման վրա՝ միզուղիների  անմիզապահություն, կոնքի օրգանների պրոլապս և միզապարկի ու աղիների դիսֆունկցիա: Ուրոգինեկոլոգիան ամբողջ աշխարհում վաղուց կիրառվող մասնագիտացում է, սակայն Հայաստանում այն սկսել է խորացված ուսումնասիրվել և կիրառվել վերջին մի քանի տարիների ընթացքում:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի շրջանակում  «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու ուրոգինեկոլոգ, գինեկոլոգ  Զարուհի Գրիգորյանի հետ զրուցել ենք Հայաստանում նոր համարվող մասնագիտության կարևորության, առանձնահատկության և առաջարկվող ծառայությունների մասին:

Խոսելով մասնագիտության նրբություններից, մասնագետը նշեց՝ եթե բժիշկը գինեկոլոգ կամ ուրոլոգ  չլինի՝ չի կարող այս ենթամասնագիտությանը տիրապետել:

Ուրոգինեկոլոգիան այսօր մի քանի  խնդիրներ լուծում է միաժամանակ. այսինքն՝ կինը կարող է դիմել ուրոգինեկոլոգին ու ստանալ և՛ գինեկոլոգիական, և՛ուրոլոգիական հարցերի բոլոր պատասխանները։

Որո՞նք են կանանց առողջությանը վերաբերվող այն խնդիրները, որոնց լուծում է տալիս ուրոգինեկոլոգիան: Որո՞նք են ուրոգինեկոլոգների կողմից բուժվող ամենատարածված հիվանդությունները: Ինչպե՞ս հասկանալ, որ հարկավոր է դիմել հենց այս նեղ մասնագետին` ուրոգինեկոլոգին։ Ի՞նչ է նշանակում կոնքի հատակի խանգարում, ե՞րբ ու ինչպե՞ս է այն առաջանում։ Որո՞նք են անմիզապահության, անկղապահության և կոնքի օրգանների պրոլապսի բուժման ներկայիս մոտեցումները:

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում