ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հարցի շուրջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում պատասխանելով հետևյալ հարցին. «Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի ընթացող խաղաղության գործընթացը։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։ Ինչպես գիտեք, Բաքուն հերթական պահանջն է առաջ քաշել և պնդում է, որ պայմանգիրը չի ստորագրվի, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը»։
«Մենք լավատես ենք այդ հարցի շուրջ, տեսեք, դուք, երբ երկխոսում եք, դուք կրակելու ժամանակ չունեք։ Սա պետք է շարունակվի։ Ամեն դեպքում ամեն կողմ իր սակարկությունը բանակցություններում ուժեղացնելու համար հնարավոր է ինչ-որ հարցեր առաջ քաշի»,- նշել է Իրանի դեսպանը։
Ըստ նրա՝ Սահմանադրությունը փոխելու հարցում արդեն Հայաստանի կառավարութունը պետք է որոշի , դա դե՞մ է իր իքնիշխանությանը, թե ոչ։