Աշխարհ

Նիգերիայում 22 աշակերտ է մահացել դպրոցի շենքի փլուզման հետևանքով

1 րոպեի ընթերցում

Նիգերիայում 22 աշակերտ է մահացել դպրոցի շենքի փլուզման հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիգերիայում դասերի ժամանակ դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է 22 աշակերտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Երկրի իշխանությունները տեղեկացրել են, որ փլատակների տակ մնացել էր 154 դպրոցական, նրանցից 22-ի կյանքը փրկել չի հաջողվել։ Երկհարկանի շենքը փլուզվել է դասերի սկսվելուց կարճ ժամանակ անց։ 

Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ փլուզումը տեղի է ունեցել շենքի անկայուն կառուցվածքի, ինչպես նաև գետին շատ մոտ գտնվելու պատճառով։

The Guardian-ը տեղեկացնում է, որ վերջին երկու տարիներին Նիգերիայում փլուզվել է շուրջ 12 կառույց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում