Իրավունք

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

Երիտասարդը սպանության փորձ է կատարել նախկին կնոջ և նրա քրոջ նկատմամբ․ նախաքննությունն ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է 28–ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28-ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և մոր հետ գտնվելով լարված, անբարյացկամ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, չի վճարել նախկին կնոջ մոր անվամբ վարկային պայմանագրով ձեռք բերված «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայի շահագործման հետ կապված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները՝ պայմանավորվածության համաձայն՝ ունենալով ավտոմեքենան շահագործելու իրավունք, և չի կատարել մեքենայի վարկային մուծումները։ 

«Երբ կինը և վերջինիս մայրը բազմիցս հետ են պահանջել ավտոմեքենան, 2024թ․ մարտի 13-ին՝ ժամը 11։40-ին, հեռախոսային խոսակցության ժամանակ երիտասարդը հնչեցրել է նախկին կնոջը և նրա ընտանիքի անդամների առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ, որոնք վերջիններիս կողմից ընդունվել են իրական: 

2024թ․ մարտի 15-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, երիտասարդը «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գյումրի քաղաքի Մ.Խորենացու շենքերից մեկի մոտ, բարձրացել և ուժեղ հարվածներ է հասցրել նախկին կնոջ ընտանիքի բնակարանի մուտքի դռանը՝ ցանկանալով ներս մտնել։ Այնուհետև շենքի բակում բղավելով՝ նախկին կնոջ և վերջինիս քրոջ հասցեին սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է հնչեցրել, որով վերջինների մոտ առաջացրել է սեփական կյանքի համար վախի զգացողություն։

Բացի այդ, 28–ամյա երիտասարդը, նրանց կյանքից զրկելու դիտավորությամբ, 2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։45-ի սահմաններում, տաքսի ավտոմեքենայով գնալով Գյումրի քաղաքի Մովսես Խորենացի փողոցի հիշյալ շենքի բակ, սպասել է նախկին կնոջն ու նրա քրոջը։ Երբ նրանք ավտոմեքենայով շենքի բակ են ժամանել, երիտասարդը դուրս է եկել տաքսի ավտոմեքենայից, գնացել նրանց ուղղությամբ և, գտնվելով ալկոհոլի ազդեցվության տակ, ձեռքում գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին կնոջ և նրա քրոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Սակայն վերջիններիս կողմից ձեռքերով պաշտպանվելու,  անցորդի և հարևանների կողմից միջամտելու արդյունքում չկարողանալով իր մտադրությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Պարզվել է, որ վերջինս դատաքննության փուլում գտնվող քրեական մեկ այլ գործով ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, և նրա նկատմամբ կիրառված է եղել բացակայելու արգելք խափանման միջոցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 28-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով,  194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Տնտեսություն

2024 թվականին 14 սուբվենցիոն ծրագիր՝ Շիրակի մարզում

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Տնտեսություն

Ֆասթ Բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 10 մլրդ ՀՀ դրամով

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Ռազմական

Սուրեն Պապիկյանն անակնկալ այց է կատարել ՊՆ լեռնային ուսումնական կենտրոն

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

Հայաստան

Հայտնի են Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթի մասնակիցների անունները

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Բարձր տեխնոլոգիաներ

ԱՏՁՄ և Մատենա գործընկերությունը միտված է ուժեղացնելու WCIT2024/DigiTec-ի կազմակերպչական ջանքերը

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում