Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնն, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև Վաշինգտոնում հուլիսի 10-ին անցկացված հանդիպմանն, ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսականն այս մասին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Էնթոնի Բլինքենն աշխատում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ։

«Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ, սակայն այդ խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը», - գրել է Փալոնը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում