Քաղաքականություն

ՄԱԿ-ում հուսով են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում հուսով են, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կլինի արդյունավետ և դրական ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դյուժարիկը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Մենք իսկապես հուսով ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և մի շարք երկկողմ հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն այդ երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն՝ անդրադառնալով հուլիսի 10-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում