Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ունեցած հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և համառոտ կերպով ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ 

«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր  Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների և Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», - գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում