Նախարար Վահե Ղազարյանը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 10-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։ Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, կրթահամալիրի հրապարակում ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման գործնական պարապմունքին։

«Վահե Ղազարյանը զրուցել է դասընթացավարի և ապագա պարեկների հետ, հետաքրքրվել դասերի անցկացման ու ավտովարման հմտությունների զարգացման գործընթացով։

ՆԳՆ ղեկավարությունը ուսումնական կենտրոնում հետևել է նաև ապագա քրեական ոստիկանների՝ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության մարտավարության տեսական դասընթացին։

Վահե Ղազարյանը ծանոթացել է քրեական ոստիկանների որակավորման ուսումնական ծրագրին, հետաքրքրվել կրթահամալիրում սովորող քաղաքացիական անձանց տպավորությունների և մասնագիտական պատրաստվածության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախարարը կարևորել է Քրեական ոստիկանության մասնագիտացված ծառայության ձևավորման գործընթացում նոր կադրերի համալրումը և ընդգծել ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման գործում մասնագիտական ունակությունների և պրոֆեսիոնալիզմի ներդրման անհրաժեշտությունը։

Վահե Ղազարյանը հետևել է նաև ապագա պարեկների տեսական դասընթացին:

Նշվում է, որ ՆԳ նախարարը ապագա քրեական ոստիկանների ուսուցման դասընթացին է հետևել նաև համակարգչային թեստավորման լսարանում, իսկ կրթահամալիրի տարածքում շրջայցի ընթացքում հետևել է ապագա պարեկների այլ դասակների գործնական պարապմունքներին։

 

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում