Եվրոպա

Անգլիայում խաչաղեղով հարձակման հետևանքով սպանվել են BBC-ի մեկնաբանի կինը և երկու դուստրերը

1 րոպեի ընթերցում

Անգլիայում խաչաղեղով հարձակման հետևանքով սպանվել են BBC-ի մեկնաբանի կինը և երկու դուստրերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անգլիայի Հերթֆորդշիրի շրջանի Բուշի քաղաքում խաչաղեղով հարձակման հետևանքով երեք կին է սպանվել։ Նրանք BBC-ի ռադիոհաղորդավար Ջոն Հանթի կինը և դուստրերն են։ Կասկածյալը փախուստի է դիմել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

61-ամյա Քերոլ Հանթը և նրա 25-ամյա և 28-ամյա դուստրերը մահացել են դեպքի վայրում։ Ոստիկանության համաձայն՝ հարձակման ընթացքում օգտագործվել է խաչաղեղ և, հնարավոր է, այլ զենքեր։ 

Կասկածյալը 26-ամյա Քայլ Քլիֆորդն է՝ Լոնդոնի հյուսիսից։ Նրա որոնումները շարունակվում են։ Բուշիում և Լոնդոնի հյուսիսում ոստիկանության մեծաթիվ ուժեր են տեղակայվել։ Իրավապահները հանրությանը զգուշացրել են չմոտենալ կասկածյալին, որը դեռ կարող է զինված լինել խաչաղեղով։ 

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով ժամը 19։00-ի մերձակայքում։ Ոստիկանությունը կարծում է, որ սա եղել է թիրախավորված հարձակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում