Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզի խաղերի համար գլխավոր հովանավոր կունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Ucom ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն Ucom-ը դարձել է 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի Հայաստանի հավաքականի գլխավոր հովանավորը։

«Այս ամառային օլիմպիական խաղերը ոչ թե հերթական օլիմպիական խաղեր են այլ կարևոր իրադարձություն: Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մեր ազգին հաղթանակ է պետք։ Եվ մեր մարզիկները իրենց վրա են վերցրել հայ ժողովրդին ուրախ պահեր, հաղթանակի պահեր պարգևելու առաքելությունը։ Ամբողջ հայ ազգն է մեր թիկունքում, մեզ պետք են արժանապատիվ հաղթանակներ և յուրաքանչյուրի ներդրումը շատ կարևոր է մեզ համար։ Եվ արդեն երրորդ Օլիմպիական խաղերն են, որ Ucom-ը կանգնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողքին, ու հաջողություններն էլ ինքներդ եք տեսել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։  

«Օլիմպիական խաղերն աշխարհի գլխավոր սպորտային իրադարձությունն են, որին հետևում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և Հայաստանում։ Ուրախ ենք, որ Ucom-ի աջակցությամբ հայ հանդիսատեսը կկարողանա դիտել մեր մարզիկների ելույթներն ու տեսնել փայլուն հաղթանակները։ Սա մեծ պատիվ է ու ուրախություն բոլորիս համար», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ucom ընկերությունն արդեն 3-րդ անգամ է հովանավորում Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությունը։  

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Հայերեն العربية English

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար