Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ. դեսպան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, և դա շատ ցավալի է... Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ: Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ», - լրագրողներին հայտնել է Ֆիշերը։

Ինչպես նշել է դիվանագետը, ԱՄՆ-ի հետ միասին Գերմանիան Վրաստանի զարգացման նպատակով այդ երկրի հետ համագործակցության խոշորագույն դոնորներից մեկն է։

«Մենք որոշել ենք նոր պարտավորություններ չստանձնել Վրաստանի հանդեպ», - հայտարարել է դեսպանը։

Բացի այդ, դիվանագետի տեղեկատվությամբ, Գերմանիայի զինված ուժերը չեղարկել են մասնակցությունն «Արժանի գործընկեր 2024» (Noble Partner) զորավարժություններին։ Միացյալ Նահանգները զորավարժություններն անորոշ ժամանակով հետաձգելու մասին հայտարարել է հուլիսի սկզբին։

«Մենք չեղարկել ենք իրավական հարցերով մեծ համաժողովը, որը տեղի է ունեցել անցյալ տարի Թբիլիսիում և պետք է տեղի ունենար այս ամառ Բեռլինում: Մենք դիտարկում ենք հետագա գործողությունները», - հավելել է Ֆիշերը:

Արևմուտքը խստորեն քննադատել է Վրաստանի իշխանություններին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման համար։ ԱՄՆ-ն հայտարարել է Վրաստանի հետ հարաբերությունների վերանայման, «ժողովրդավարության խախտման» համար պատասխանատու անձանց պատճառով վիզային սահմանափակումների ներմուծման մասին, ինչպես նաև հետաձգել է համատեղ զորավարժությունները։ Իսկ ԵՄ երկրների ղեկավարները համաձայնության են եկել դադարեցնել կառույցին Վրաստանի անդամակցության գործընթացը և սառեցնել 30 միլիոն եվրոյի տրամադրումը Վրաստանի պաշտպանության նախարարությանը։

Ներկայում Վրաստանը Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է։ Երկիրն այդ կարգավիճակը ստացել է 2023 թ․ դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց։

Վրաստան

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

Վրաստան

ԵՄ-ն սառեցրել է Վրաստանի ՊՆ-ին 30 մլն եվրոյի տրամադրումը՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի պատճառով

 

Հայերեն Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով