Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չորս համատեղ նախագծեր կգործարկի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չորս համատեղ նախագծեր կգործարկի Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն անվտանգության ոլորտում չորս համատեղ նախագծեր կգործարկի Ավստրալիայի, Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Նոր Զելանդիայի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Nikkei Asia պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանին։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ռազմարդյունաբերական համաժողովի ժամանակ նա նշել է, որ նախագծերը կկենտրոնանան Ուկրաինայի, արհեստական ​​բանականության, ապատեղեկատվությանը հակազդման և կիբեռանվտանգության վրա։ 

«Յուրաքանչյուր նախաձեռնություն տարբեր է, բայց հիմնական նպատակը նույնն է՝ օգտագործել բարձրարդյունավետ ժողովրդավարությունների եզակի ուժեղ կողմերը գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում» - ասել է Սալիվանը՝ հավելելով, որ Եվրոպայում և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են մեկը մյուսի վրա։ 

Nikkei Asia պարբերականը նշում է, որ այս տարվա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առանցքային թեմաներից մեկն է համախոհ ժողովրդավարությունների կարողությունների միավորումը՝ դիմակայելու «այն մարտահրավերներին, որ ստեղծում են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան»:

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում հուլիսի 9-ից 11-ը Վաշինգտոնում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում