Լեյբորիստներն Ուկրաինային թույլ կտան բրիտանական զենքն օգտագործել ՌԴ-ի թիրախներին հարվածելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաստատել է, որ լեյբորիստների ​​կառավարությունը կշարունակի պահպանողականների նախկին կաբինետի գիծը և Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա Մեծ Բրիտանիայի կողմից մատակարարվող զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքի թիրախներին հարվածներ հասցնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Սթարմերը նշել է, որ Ուկրաինան պետք է որոշի՝ ինչպես օգտագործել Բրիտանիայի կողմից մատակարարված Storm Shadow հրթիռները։

Վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ բրիտանական զինամթերքը պետք է «օգտագործվի միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»՝ հավելելով, որ Storm Shadow հրթիռները պետք է օգտագործվեն «պաշտպանական նպատակներով»:

«Բայց Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե ինչպես դրանք օգտագործել այդ պաշտպանական նպատակների համար», - հավելել է Բրիտանիայի վարչապետը։

Storm Shadow կառավարվող թևավոր հրթիռներն ունեն ավելի քան 250 կմ հեռահարություն։

Միացյալ Նահանգներ

Զելենսկին ԱՄՆ-ին կոչ է արել թույլ տալ հարվածներ հասցնել ՌԴ-ում գտնվող ավիաբազաներին

 

Հայերեն English

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 10/09/26

Նավթի գներն աճել են - 10/09/26

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է