Վարչապետն առաջարկել է 2025 թվականին համաժողով կազմակերպել՝ «Ակադեմիական քաղաք»-ի նախագծի իրագործման շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող GMP International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել ակադեմիական կլաստերների, հետազոտական և  փորձարարական կենտրոնների, մշակութային և մարզական կառույցների, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար նախատեսված բնակելի թաղամասի ճարտարապետության վերաբերյալ, անդրադարձել կոմունալ ենթակառուցվածքների, ճանապարհային և տրանսպորտային ցանցի հետ կապված լուծումներին: Թոբիաս Քեյլը նշել է, որ «Ակադեմիական քաղաքը» միայն համալսարանական կլաստեր չէ, այլ քաղաք է բոլորի համար : Նա  հույս  է հայտնել, որ հայեցակարգային մաստեր պլանն ի ցույց է դնում, որ այդ նպատակն իրագործված է: 

«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը ներկայացրել է գալիք մեկ տարվա ընթացքում նախագծման տեխնիկական փուլի հետ կապված աշխատանքների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ մեկնարկելու են սխեմատիկ պլանի մշակման աշխատանքները, իրականացվելու է հայեցակարգային մաստեր պլանի համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը, իրականացվելու են նաև սոցիալ-տնտեսական ուսումնասիրության, ճանապարհների ուրվագծման, տրանսպորտային ցանցի և կոմունալ ենթակառուցվածքների, երկրաբանական հետազոտության, բուհերի խոշորացման, միավորման գործընթացի հետ կապված աշխատանքներ:  

Վերոնշյալ անելիքների շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ժամանակացույցի առանձին կետերի փոխկապակցվածության և աշխատանքների պատշաճ իրականացման հետ կապված հարցերին: 

Քննարկաման ընթացքում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է դիտարկել հաջորդ տարի «Ակադեմիական քաղաքի» նախագծի իրագործման շուրջ համաժողով կազմակերպելու և տարբեր ուղղություններով պանելային քննարկումներ անցկացնելու հնարավորությունը: Ըստ վարչապետի, այն հնարավորություն կտա հրավիրել պոտենցիալ ներդրողների, կազմակերպությունների և քննարկել հնարավոր բոլոր հարցերն ու լուծումները:

 Թոբիաս Քեյլն իր հերթին առաջարկել է հանրայնացնել «Ակադեմիական քաղաքի» ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու արդյունքները, և  դրանց շուրջ հանրային քննարկումներ կազմակերպել: 

Վարչապետը նաև կարևորել է կառավարության կողմից արդեն իսկ որոշակի աշխատանքների մեկնարկը, օրինակ՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը՝ որպես կարևոր ազդակ համալսարանների համար:    

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան