Հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ․ Սփեյսին՝ Երևանում իր դեմ անցկացվող բողոքի ակցիայի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Քևին Սփեյսին անդրադարձել է Հայաստանում իր դեմ անցկացվող ցույցերի մասին հարցին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քևին Սփեյսին թեմային անդրադարձել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իր երկրպագուների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։

«Ինձ հրավիրել են ձեր երկիր՝ որպես կինոփառատոնի պատվավոր հյուր, ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը։ Երեկ հրաշալի ժամանակ եմ անցկացրել ուսանողների հետ։ Ես ոչ մի հակասությունների մեջ ներգրավված չեմ, այդ մասին ոչինչ չգիտեմ»,-  ասել է Սփեյսին։

Քևին Սփեյսին Հայաստան է հրավիրվել՝ որպես «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուր։ Օսկարակիր դերասանը հուլիսի 9-ին Կինոյի տանը բաց հանդիպում է անցկացնում իր երկրպագուների հետ։ Մի շարք հասարակական կազմակերպություններ վերջին օրերին իրենց բողոքն էին արտահայտել Քևին Սփեյսիի՝ Հայաստան այցի առնչությամբ։ Պատճառն այն է, որ դերասանը մեղադրվել է սեռական բռնություն գործադրելու մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ դատարանն անմեղ էր ճանաչել ու արդարացրել էր նրան։ Դերասանի հանդիպումը երկրպագուների հետ պետք է կայանար Ամերիկյան համալսարանում, սակայն ՀԿ-ների բողոքի պատճառով այն չեղարկվեց, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հանդիպումը կկայանա Կինոյի տանը։ 

 

 

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում