Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ու նիդերլանդցի պատգամավորները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն ու նիդերլանդցի պատգամավորները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմոլորտ համագործակցությունը վերջին ժամանակաշրջանում կրում է դինամիկ բնույթ: Նա ընդգծել է այդ երկրի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու երկխոսությունը, այդ թվում՝ տարբեր միջազգային հարթակներում: Վարչապետը նշել է նաև Նիդերլանդների արդյունավետ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս առումով վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:    

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում